Անցնել բովանդակությանը

Ընտրեք ապրանքը, գինը դրամով է

BarevUS-ում ամեն ապրանք ունի մեկ վերջնական գին։ Սեղմում եք «Ընտրել», մենք գնում ու բերում ենք։

Ում համար է

Նրանց համար, ովքեր ուզում են պատրաստի ընտրանի՝ առանց կայքեր որոնելու և քարտ ունենալու։

Ինչ է ներառված

  • Գնում Ձեր փոխարեն
  • ստուգում մեր պահեստում
  • փաթեթավորում
  • առաքում Հայաստան
  • մաքսային ձևակերպում
  • հետագծում

Երեք քայլ

  1. Գտնում եք

    Որոնում եք տեքստով, ձայնով կամ նկարով, կամ նայում կատեգորիաները։

  2. Ընտրում եք

    Տեսնում եք մեկ վերջնական գումար դրամով և հաստատում պատվերը։

  3. Ստանում եք

    Մենք գնում ենք, բերում պահեստով, դուք ստանում եք տանը։

Օրինակ՝ պայմանական

Հաշվեք ցանկացած ապրանքի գինը

Ապրանք՝ 120 USD, քաշ՝ 3,4 կգ, կատեգորիա՝ կոշիկ։ Վերջնական գումար՝ 68 400 ֏։ Ժամկետ՝ 6–12 աշխատանքային օր։

Օրինակ՝ պայմանական։ Գինը վավեր է 72 ժամ։

Բացել հաշվիչը
  • ՍՊԸ Հայաստանում

    Պաշտոնական ընկերություն, պայմանագիր ամեն պատվերին։

  • Մեկ վերջնական գին դրամով

    Ապրանք, առաքում և մաքս՝ միասին, այլ վճար չի ավելանա։

  • Առցանց հետևում բոլոր փուլերում

    Ամեն քայլը երևում է Ձեր էջում, փոփոխության դեպքում՝ նամակ։

  • 14 օր վերադարձ

    Պայմանների համաձայն։

Հարցեր այս ծառայության մասին

Ինչ է մտնում վերջնական գնի մեջ

Ապրանքը, առաքումը և մաքսը՝ միասին։ Ուրիշ վճար չի ավելանում, դուք վճարում եք միայն տեսած գումարը։

Որքան ժամանակ է վավեր գինը

Հաշվարկից հետո 72 ժամ։ Եթե ավել ժամանակ է անցել, նորից եք հաշվում, մեկ սեղմումով։

Ինչպես եմ վճարում

Դրամով՝ քարտով կամ ամսական վճարման եղանակներից մեկով։ Վճարման եղանակները երևում են պատվերի հաստատման էջում։

Իսկ եթե ապրանքը հարմար չէ

Վերադարձի իրավունքը գործում է պայմանների համաձայն՝ 14 օրվա ընթացքում։ Մանրամասները՝ պայմանների էջում։

Ինչ կապ ունի BarevUS-ը ArtShipWay-ի հետ

BarevUS-ը ArtShipWay ՍՊԸ-ի ծառայությունն է։ Նույն ընկերությունը, նույն հաշիվը, նույն պայմանագիրը։

Ապրանքը կատալոգում չկա, ի՞նչ անեմ

Եթե ունեք հղում, օգտվեք «Հղումով գնում» ծառայությունից. կարող ենք գնել գրեթե ցանկացած ամերիկյան կայքից։