Անցնել բովանդակությանը
Հետ

Մատչելիության հայտարարություն

Ուզում ենք, որ կայքով կարողանա օգտվել յուրաքանչյուրը՝ նաև ստեղնաշարով, էկրանի ընթերցիչով կամ խոշորացված տառերով։

Մեր նպատակը

Հետևում ենք WCAG 2.2 ուղեցույցի AA մակարդակին։ Սա նպատակ է, ոչ թե վկայական. եթե ինչ-որ տեղ չենք համապատասխանում, գրեք մեզ։

Ինչ ենք անում

  • Կայքը ստուգում ենք ավտոմատ գործիքով (axe)՝ բաց և մուգ թեմաներում, հեռախոսի և համակարգչի լայնությամբ։
  • Բոլոր կոճակներն ու հղումները հասանելի են ստեղնաշարով, ֆոկուսը տեսանելի է։
  • Պատկերով կոճակներն ունեն անուն էկրանի ընթերցիչի համար։
  • Գույների հակադրությունը ստուգում ենք երկու թեմայում էլ։
  • Եթե Ձեր սարքում անջատել եք շարժումը, կայքի անիմացիաները կանգնում են։
  • Կայքը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Հայտնի սահմանափակումներ

  • Ապրանքների նկարները գալիս են խանութներից, և դրանց մանրամասն նկարագրություն միշտ չէ, որ կա։
  • Արտասահմանյան խանութների էջերը մերը չեն, և դրանց մատչելիությունը մենք չենք վերահսկում։
  • Իրավական փաստաթղթերը (պայմաններ, գաղտնիություն) միայն հայերեն են։

Եթե ինչ-որ բան չի աշխատում

Գրեք մեզ՝ նշելով էջը և ինչ չստացվեց։ Կօգնենք պատվերը ձևակերպել այլ ճանապարհով և կուղղենք խնդիրը։ info@artshipway.com

Թարմացված է՝ 27.09.2026