Перейти к содержимому

ArtShipWay — Անձնական տվյալների քաղաքականություն

Действует с 12.10.2026

Этот документ на армянском языке. Юридическую силу имеет армянский текст; проверенный перевод пока не выполнен.

Այս փաստաթուղթը բացատրում է, թե ArtShipWay-ը ի՛նչ անձնական տվյալ է հավաքում, ի՛նչ նպատակով, ո՛ւմ է այն հասնում, որքա՛ն է պահվում և ի՛նչ կարող եք պահանջել։ Կառուցված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ի մաս 2-ի ութ կետով։

  1. 1

    Ո՞ւմ է վերաբերում

    Այս քաղաքականությունը վերաբերում է ամեն մարդու, ով ArtShipWay-ում հաշիվ է բացում կամ պատվեր է տալիս։ Ծառայությունից օգտվողը պիտի լինի չափահաս՝ տասնութ տարեկան և բարձր (պայմանագրի կետ 2)։ Երեխաների տվյալներ մենք գիտակցաբար չենք հավաքում։

  2. 2

    Ո՞վ է տվյալները մշակում

    Տվյալները մշակում է [իրավաբանական անվանում, ՀՎՀՀ], հասցե՝ [իրավաբանական հասցե], հեռախոս՝ [հեռախոս], էլ․ փոստ՝ info@artshipway.com։ Ցանկացած հարց տվյալների մասին ուղարկեք այդ էլ․ փոստին։

  3. 3

    Ի՞նչ իրավական հիմքով և ի՞նչ նպատակով

    Հիմքը Ձեր համաձայնությունն է, որ տալիս եք հաշիվ բացելիս և պատվերի պայմանները ընդունելիս, ինչպես նաև պայմանագիրը կատարելու անհրաժեշտությունը։ Նպատակը մեկն է և կոնկրետ՝ Ձեր անունից ապրանք գնել ամերիկյան խանութից, այն մաքսազերծել Ձեր անունով և հասցնել Ձեզ։ Այս տվյալները չենք օգտագործում գովազդի, պրոֆիլավորման կամ վաճառքի համար։

  4. 4

    Ի՞նչ տվյալ ենք հավաքում

    Ամբողջական ցանկը ներքևի աղյուսակում է՝ խմբերով։ Ցանկը հանված է համակարգի իրական սխեմայից, ոչ թե ընդհանուր ձևակերպումից։ Ավելին չենք հավաքում․ եթե դաշտը աղյուսակում չկա, ուրեմն այն մեզ մոտ չկա։

  5. 5

    Ի՞նչ ենք անում այդ տվյալի հետ

    Հավաքում, գրանցում, պահում, ճշտում, օգտագործում ենք պատվերը կատարելու համար, փոխանցում ենք ներքևում թվարկված ստացողներին, և ոչնչացնում ենք, երբ նպատակը սպառվում է կամ երբ Դուք ջնջում եք հաշիվը։ Ավտոմատ որոշում, որ իրավական հետևանք ունենա Ձեզ համար, չենք կայացնում․ գինը և մաքսային դասակարգումը հաշվարկվում են ծրագրով, բայց պատվերը հաստատում է մարդը։

  6. 6

    Ո՞ւմ են հասնում տվյալները

    Օրենքը պահանջում է նշել ստացողների ՇՐՋԱՆԱԿԸ, և ներքևում հենց այն է՝ յոթ շրջանակ, ամենի դիմաց՝ ինչ է ստանում և որտեղ։ Այս շրջանակներից դուրս երրորդ անձի տվյալ չենք փոխանցում և ոչ մի դեպքում չենք վաճառում։ Ապրանքի էջը կարդացող և գինը հաշվող ծառայություններին գնում է ապրանքի հղումը, ոչ թե Ձեր տվյալը։ Բացառությունը ձայնային որոնումն ու AI օգնականն են․ եթե օգտվում եք դրանցից, Ձեր ձայնագրությունը, գրած տեքստը կամ կցած նկարը գնում են AI ծառայությանը՝ միայն պատասխան ստանալու համար, և մեզ մոտ չեն պահվում։ Եթե չեք ուզում, որոնեք սովորական տեքստով։ Նույնը՝ «Լրացնել իմ գտնվելու վայրով» կոճակի համար․ սեղմելիս միայն մոտավոր կոորդինատներն են գնում քարտեզի ծառայությանը՝ հասցեն գտնելու համար, և չենք պահում։ Կոնկրետ մատակարարների անվանումները առևտրային տեղեկություն են և չեն հրապարակվում․ եթե Ձեզ պետք է իմանալ, թե Ձեր տվյալը ում է հասել, գրեք մեզ և կպատասխանենք՝ օրենքի հոդված 15-ի համաձայն։

  7. 7

    Ինչո՞ւ են տվյալները դուրս գալիս Հայաստանից

    Որովհետև ծառայությունն ինքը այնտեղ է իրականացվում․ ապրանքը գնվում է ամերիկյան խանութից և ուղարկվում է ամերիկյան հասցեից։ Առանց առաքման հասցեն ԱՄՆ փոխանցելու պատվերը ֆիզիկապես անհնար է։ Օրենքի հոդված 27-ի մաս 1-ը թույլ է տալիս տվյալները այլ երկիր փոխանցել, երբ փոխանցումը բխում է մշակման նպատակներից և անհրաժեշտ է դրանց իրագործման համար։

  8. 8

    Որքա՞ն ենք պահում

    Ժամկետները ներքևի աղյուսակում են։ Ամենակարևորը՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները ջնջվում են հաշվի ջնջման պահին, անմիջապես։ Փաստաթղթի պատճեն կամ լուսանկար չենք հավաքում և չենք պահում։ Պատվերի գրառումները մնում են, բայց առանց Ձեր անվան, փոստի, հասցեի և հեռախոսի։ Պահեստի լուսանկարները և պրոֆիլի նկարը ջնջվում են հաշվի հետ։ Ձայնագրությունը և AI օգնականին տրված տեքստն ու նկարը մեզ մոտ ընդհանրապես չեն պահվում։

  9. 9

    Ինչպե՞ս ենք պաշտպանում

    Ամենաուժեղ պաշտպանությունը այն է, որ փաստաթղթի պատճեն ընդհանրապես չենք հավաքում — չգոյություն ունեցող ֆայլը արտահոսել չի կարող։ Ձեր տվյալները կարդացվում են միայն Ձեր մուտքով կամ մեր սերվերով։ Ուրիշ օգտատերը դրանք չի տեսնում, եթե Դուք ինքներդ հղում չեք կիսվել։ Կապը կայքի հետ գաղտնագրված է։ Օրենքի հոդված 19-ը այս միջոցները պարտականություն է դարձնում, ոչ բարի կամք։

  10. 10

    Ձեր իրավունքները

    Դուք իրավունք ունեք՝ իմանալու, թե ինչ տվյալ ունենք Ձեր մասին և ում ենք փոխանցել (հոդված 15); պահանջելու ուղղել սխալ կամ հնացած տվյալը; պահանջելու ուղեփակել կամ ոչնչացնել այն, եթե տվյալը ամբողջական չէ, ճշգրիտ չէ, հնացած է կամ նպատակի համար այլևս պետք չէ; հետ կանչելու համաձայնությունը; և բողոքարկելու մեր գործողությունները՝ և՛ մեզ, և՛ Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին, և՛ դատարան (հոդված 17)։ Պահանջն ուղարկեք info@artshipway.com հասցեով։

  11. 11

    Համաձայնությունը և դրա հետ կանչը

    Համաձայնությունը գործում է այնքան, քանի դեռ հաշիվը կա։ Այն կարող եք հետ կանչել ցանկացած պահի՝ ջնջելով հաշիվը անձնական էջից, կամ գրելով մեզ։ Հետևանքը հետևյալն է․ առանց հաստատված անձնագրի նոր պատվեր հնարավոր չէ ընդունել, քանի որ մաքսազերծումը Ձեր անունով է կատարվում։ Արդեն ընթացքի մեջ գտնվող պատվերը հետ կանչելը կարգավորվում է պայմանագրով, ոչ այս փաստաթղթով։

  12. 12

    Հաշվի ջնջումը

    Հաշիվը ջնջվում է անձնական էջից, առանց մեզ գրելու, և կատարվում է անմիջապես՝ սեղմման պահին։ Մեկ բացառություն կա․ եթե Ձեր պատվերներից որևէ մեկը վճարված է և դեռ ճանապարհին է, ջնջումը հասանելի է դառնում այն ավարտվելուց կամ չեղարկվելուց հետո։ Պատճառը գործնական է՝ մաքսազերծումը և առաքումը կատարվում են Ձեր իրական անունով ու հասցեով, և դրանք ճանապարհի կեսին ջնջելը կկոտրեր ընթացիկ առաքումը։ Չվճարված, ավարտված և չեղարկված պատվերները ջնջմանը չեն խանգարում։ Ջնջման պահին անհետանում են՝ մուտքի հաշիվը, պրոֆիլը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Նույն պահին ջնջվում են նաև պրոֆիլի նկարը, պահեստի լուսանկարները, զամբյուղի էջերի նկարները, հրավերի տվյալները և ծանուցումների բաժանորդագրությունը։ «Գրել մեզ»-ով ուղարկված հարցերը պահվում են մեր աշխատանքային զրույցում․ դրանք ջնջում ենք Ձեր գրավոր պահանջով։ Մաքրվում է նաև գնման հայտի այն պատճենը, որ պահվում է մատակարարի պատասխանների մատյանում՝ հասցեով և հեռախոսով հանդերձ։ Անանունացվում են նաև օպերատորի գործողությունների մատյանում պահված Ձեր անունը, հեռախոսը և նշումները․ մնում է միայն այն փաստը, որ գործողություն է եղել։ Եթե ջնջումը խնդրում եք գրավոր՝ էլ․ փոստով, կատարում ենք անհապաղ, բայց ամեն դեպքում ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքի հոդված 20-ի 2-րդ մասի համաձայն։ Մնում են պատվերի գրառումները՝ անանունացված, հարկային և իրավական պատճառներով (պայմանագրի կետ 4)։ Այսինքն՝ անձը անհետանում է, գործարքի փաստը մնում է։ Ջնջումը հետդարձ չունի։

  13. 13

    Ո՞ր ծառայությանն է վերաբերում

    Այս փաստաթուղթը վերաբերում է մեր երկու ծառայությանն էլ։ «Գնիր իմ փոխարեն»-ի դեպքում ապրանքը ամերիկյան խանութից գնում ենք մենք՝ Ձեր անունից, և առաքման հասցեն խանութին փոխանցում ենք մենք։ «Ես ինքս կգնեմ»-ի դեպքում ապրանքը գնում եք Դուք և ուղարկում մեր տրամադրած ամերիկյան հասցեով․ այդ ժամանակ Ձեր տվյալները ամերիկյան խանութին փոխանցում եք Դուք ինքներդ, ոչ թե մենք, ուստի ստացողների շրջանակը այդ մասով ԱՎԵԼԻ ՆԵՂ է։ Փոխարենը այդ դեպքում մեզ եք տրամադրում ապրանքի արժեքը և գնումը հաստատող փաստաթուղթը, որոնք անհրաժեշտ են մաքսազերծման համար և փոխանցվում են մաքսային մարմնին և մաքսային ներկայացուցչին։

  14. 14

    Փոփոխությունները

    Այս փաստաթղթի տարբերակը նշված է վերևում։ Երբ բովանդակությունը էապես փոխվի, տարբերակը կփոխվի։ Էական փոփոխության դեպքում կտեղեկացնենք էլ․ փոստով։

  15. 15

    Քուքիներ և տեխնիկական տվյալներ

    Կայքը դնում է միայն այն քուքիները, որոնք պետք են կայքի աշխատանքի համար։ Գովազդային կամ վերլուծական քուքի չենք դնում և Ձեր վերաբերյալ անհատական պրոֆիլ չենք կազմում։ Կայքի արագությունն ու այցելությունների ընդհանուր թիվը հաշվում ենք հոստինգի մատակարարի վերլուծությամբ՝ առանց քուքիի․ այն պահում է միայն ամփոփ թվեր (էջերի դիտումներ, երկիր, սարքի և զննարկչի տեսակ, էջի բեռնման արագություն), Ձեզ չի ճանաչում և Ձեր հաշվի հետ չի կապվում։ Քուքիները հետևյալն են․ մուտքի նստաշրջանը՝ որ մուտք գործած մնաք (մինչև դուրս գալը); լեզվի առաջարկը՝ որ նույն առաջարկը կրկին չցուցադրենք (մեկ տարի); հավելվածի նշանը և ողջույնի էկրանը՝ որ հավելվածում ողջույնը ցույց տանք մեկ անգամ (մեկ տարի); ծանուցումների «տեսա» նշանը՝ որ նոր ծանուցումները տարբերենք (մեկ տարի); հրավերի կոդը՝ եթե եկել եք ընկերոջ հղումով, որ գրանցվելիս պարգևը հաշվվի (երեսուն օր); «Գրել մեզ»-ի սպասման նշանը՝ որ հարցը րոպեում մեկից շատ չուղարկվի (մեկ ժամ); կայքի հին տեսքի ընտրությունը՝ միայն եթե Դուք ինքներդ եք ընտրել հին տեսքը (մեկ տարի)։ Բացի դրանից, Ձեր սարքում՝ բրաուզերի հիշողությունում, պահվում են մի քանի կարգավորում (օրինակ՝ բաց կամ մուգ թեման, վերջին որոնումը). դրանք մեզ չեն ուղարկվում։ Ինչպես ցանկացած կայքում, հարցումները անցնում են սերվերի միջով, և հոստինգի մատակարարի սպասարկման մատյաններում ժամանակավոր մնում են տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, զննարկչի տեսակ։ Մենք այդ տվյալները մեր աղյուսակներում չենք պահում, չենք կապում Ձեր հաշվի հետ և IP հասցեից Ձեր գտնվելու վայրը չենք որոշում։ Բացառություն․ առանց մուտքի այցելուների (հյուրերի) օրական անվճար սահմանի համար պահում ենք IP հասցեի միակողմանի ծածկագիրը (IP-ն ինքը չի պահվում)։ Այն ջնջվում է 30 օր հետո։

Գույքագրումը մանրամասն

Ի՞նչ տվյալ ենք հավաքում

Հաշիվը

հաշիվը ջնջելիս՝ ջնջվում է
  • · էլ․ փոստի հասցե
  • · անուն և ազգանուն
  • · հեռախոսահամար
  • · վերջին մուտքի պահը
  • · պրոֆիլի նկարը, եթե ինքներդ եք վերբեռնել
  • · ծանուցումների բաժանորդագրությունը, եթե միացրել եք՝ Ձեր սարքի հասցեն, ուր ուղարկվում է ծանուցումը
  • · ընկերության տվյալները, եթե լրացրել եք՝ անվանումը, ՀՎՀՀ-ն և իրավաբանական հասցեն (վճարման տեղեկանքը ընկերության անունով տալու համար)

Առանց հաշվի պատվեր չկա։ Էլ․ փոստը նաև այն ալիքն է, որով ուղարկում ենք գնի հաստատումը և պատվերի վիճակը։ Պրոֆիլի նկարը տեսնում եք միայն Դուք՝ Ձեր էջում։ Ծանուցումների բաժանորդագրությունը պետք է, որ պատվերի վիճակը հասնի Ձեր սարքին։

Անձը հաստատող փաստաթուղթը

հաշիվը ջնջելիս՝ ջնջվում է
  • · անուն և ազգանուն՝ ըստ փաստաթղթի
  • · փաստաթղթի տեսակը՝ անձնագիր կամ նույնականացման քարտ
  • · փաստաթղթի համարը

Մաքսազերծման ժամանակ ապրանքի ներկրողը հենց հաճախորդն է, ոչ թե մենք։ Առանց փաստաթղթի տվյալների ծանրոցը մաքսային սահմանը չի անցնում։ Պատճեն կամ լուսանկար չենք պահանջում — մաքսազերծմանը պետք են տվյալները, ոչ պատկերը։

Պատվերը և առաքման հասցեն

հաշիվը ջնջելիս՝ անանունացվում է
  • · առաքման հասցեն՝ մարզ, քաղաք, փողոց, և ամբողջական տողով
  • · ստացողի անունը և հեռախոսը
  • · պատվիրված ապրանքի հղումը, անվանումը, գինը և քաշը
  • · հետագծման համարը
  • · նվերի գրությունը, եթե նշել եք, որ պատվերը նվեր է
  • · Ձեր կարծիքը պատվերի մասին և անունը «Անուն Ա.» ձևով, եթե թույլ եք տվել հրապարակել․ այն երևում է գլխավոր էջում մեր ստուգելուց հետո, և կարող եք հետ կանչել ցանկացած պահի

Ապրանքը գնվում է ամերիկյան խանութից և առաքվում է Ձեր դռանը։ Հասցեն և հեռախոսը հենց այն են, ինչ առաքիչին է պետք։

Պահեստի լուսանկարները

հաշիվը ջնջելիս՝ ջնջվում է
  • · ծանրոցի լուսանկարը, երբ այն հասնում է մեր ամերիկյան պահեստ․ նկարում կարող է երևալ ծանրոցի պիտակը՝ անունով և հասցեով

Որ տեսնեք, որ ծանրոցը հասել է պահեստ, և ինչ վիճակում է։ Նկարները տեսնում եք միայն Դուք՝ պատվերի էջում, և մեր աշխատակիցները։

Վճարումը

հաշիվը ջնջելիս՝ մնում է
  • · վճարված գումարը և արժույթը
  • · վճարման եղանակը
  • · վճարման հղումը կամ համարը
  • · բոնուսի շարժը
  • · պրոմոկոդը և դրա զեղչը, եթե օգտագործել եք

Հաշվապահական և հարկային պարտականություն է։ Առանց դրա վերադարձ, բողոք և հարկային հաշվարկ հնարավոր չեն։

Նամակագրությունը և ծառայողական գրառումները

հաշիվը ջնջելիս՝ անանունացվում է
  • · բողոքները և դրանց պատասխանները
  • · օպերատորի ազատ գրառումները պատվերի վրա
  • · օպերատորի գործողությունների մատյանը՝ ով, երբ, ինչ փոխեց (այդ թվում՝ հին և նոր անունը, հեռախոսը, նշումը)
  • · «Գրել մեզ»-ով ուղարկված հարցը՝ Ձեր էլ․ փոստի և պատվերի համարի հետ

Բողոքի ընթացքը պիտի հետագծելի լինի՝ պայմանագրի կետ 24-ի համաձայն։ «Գրել մեզ»-ի հարցին պատասխանում ենք Ձեր էլ․ փոստին, ուստի այն ուղարկվում է հարցի հետ։

Հրավերի ծրագիրը

հաշիվը ջնջելիս՝ ջնջվում է
  • · Ձեր հրավերի կոդը
  • · ով է Ձեզ հրավիրել և երբ
  • · հրավերի պարգևը՝ ում, որ պատվերի համար և ինչ գումար

Որ պարգևը հասնի և՛ հրավիրողին, և՛ հրավիրվածին, պետք է իմանալ, թե ով ում է հրավիրել։

Ձայնային որոնումը և AI օգնականը

հաշիվը ջնջելիս՝ ջնջվում է
  • · ձայնագրությունը, երբ որոնում եք ձայնով
  • · AI օգնականին գրած տեքստը և կցած նկարը
  • · հարցման պահը և տեքստի երկարությունը՝ օրական սահմանը հաշվելու համար

Ձայնը վերածվում է տեքստի, իսկ օգնականը ճշտում է, թե ինչ ապրանք եք փնտրում։ Ձայնագրությունը, տեքստը և նկարը մեզ մոտ չեն պահվում․ պահում ենք միայն հարցման պահը և տեքստի երկարությունը, որ օրական սահմանը աշխատի։

Նախընտրածները, մեքենաները, չափսերը, հասցեները և ծանուցումների կապը

հաշիվը ջնջելիս՝ ջնջվում է
  • · նախընտրած ապրանքները՝ հղումը, անունը, նկարը և գինը պահելու պահին
  • · Ձեր ավելացրած մեքենաները՝ տարի, մակնիշ, մոդել, շարժիչ և, եթե նշել եք, VIN կոդը
  • · Ձեր չափսերը՝ կոշիկ, հագուստ, գոտկատեղ, երկարություն և նշումը
  • · ընտանիքի անդամների չափսերը, եթե ավելացրել եք՝ անունը և նույն չափսերը
  • · առաքման հասցեները Հայաստանում, եթե պահել եք՝ անվանումը («Տուն»…), ստացողի անունը, հեռախոսը, մարզը, բնակավայրը, փողոցը և նշումը
  • · «Կրկին հասանելի» բաժանորդագրությունը՝ ապրանքի հղումը, ընտրված չափսը կամ գույնը
  • · մեսենջերի զրույցի համարը, եթե միացրել եք մեսենջերով ծանուցումները
  • · նորությունների նամակի համաձայնությունը և դրա ամսաթիվը, եթե միացրել եք «Նորություններ և ակցիաներ»-ը
  • · ՄԻԱՅՆ այդ համաձայնության դեպքում՝ վերջին 14 օրում բացած ապրանքների հղումն ու անունը, որ մեկ անգամ հիշեցնենք Ձեր նայածի մասին

Որ պահած ապրանքները գտնեք հետո, մասերը որոնվեն Ձեր մեքենայի համար, չափս ընտրելիս հիշեցնենք Ձեր չափսերը, պատվերում ընտրեք պահված հասցեն, վերջացած չափսի մասին իմանաք, երբ այն նորից կա, և պատվերի ծանուցումները հասնեն մեսենջերով։ Ամենը կամավոր է․ մեսենջերի ծանուցումները կարող եք անջատել «Հաշիվ» էջում։

Ո՞ւմ են հասնում

Ամպային ենթակառուցվածքի մատակարարներ — բազան, ֆայլերի պահոցը և կայքի սերվերը

ԱՄՆ

Ամբողջ հաշիվը, պատվերները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Գնման միջնորդը և ամերիկյան խանութը, որտեղից ապրանքը գնվում է

ԱՄՆ

Ստացողի անունը, առաքման հասցեն և հեռախոսը

Հաղորդակցության ծառայություններ — նամակների ուղարկումը, մեսենջերով ծանուցումները (եթե միացրել եք) և օպերատորի ներքին ծանուցումը

ԱՄՆ և միջազգային

Էլ․ փոստի հասցեն, հաճախորդի անունը, պատվերի համարը, ապրանքների անվանումները և «Գրել մեզ»-ով ուղարկված հարցի տեքստը; մեսենջերով՝ միայն պատվերի համարը և քայլի անունը

AI ծառայություններ՝ ձայնը տեքստի վերածելու և AI օգնականի համար

ԱՄՆ

Ձայնագրությունը, օգնականին գրած տեքստը և կցած նկարը։ Ձեր անունը, էլ․ փոստը և հասցեն չեն ուղարկվում

Վճարային ծառայություն, եթե վճարում եք առցանց (օրինակ՝ Idram)

Հայաստան

Պատվերի համարը, վճարման գումարը և էլ․ փոստի հասցեն

Քարտեզի ծառայություն (OpenStreetMap), եթե հասցեն լրացնում եք «Լրացնել իմ գտնվելու վայրով» կոճակով

Միջազգային

Միայն գտնվելու վայրի մոտավոր կոորդինատները (մոտ 10 մետր ճշտությամբ)։ Անունը, հեռախոսը և էլ․ փոստը չեն ուղարկվում, կոորդինատները չենք պահում

ՀՀ մաքսային մարմինը, մաքսային ներկայացուցիչը (բրոկերը) և ծանրոցը հանձնող առաքման ծառայությունը

Հայաստան

Անձնագրային տվյալները, հասցեն և ապրանքի նկարագրությունը

Որքա՞ն ենք պահում

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Մինչև հաշվի ջնջումը; ջնջման պահին հեռացվում են անմիջապես։ Փաստաթղթի պատճեն կամ լուսանկար չենք հավաքում և չենք պահում։

Օրենք, հոդված 19(1) — ոչնչացվում է այն, ինչ նպատակի համար այլևս պետք չէ։ Նաև հոդված 5(2) — մշակվում է նվազագույն ծավալով։

Հաշիվը՝ անուն, էլ․ փոստ, հեռախոս

Մինչև հաշվի ջնջումը։

Օրենք, հոդված 19(1)։

Պահեստի լուսանկարները և պրոֆիլի նկարը

Մինչև հաշվի ջնջումը; ջնջման պահին հեռացվում են անմիջապես։

Օրենք, հոդված 19(1)։

Նախընտրածները, մեքենաները, չափսերը և մեսենջերի կապը

Մինչև Դուք դրանք ջնջեք կամ մինչև հաշվի ջնջումը; ջնջման պահին հեռացվում են անմիջապես։

Օրենք, հոդված 19(1)։

«Գրել մեզ»-ով ուղարկված հարցերը

Պահվում են մեր աշխատանքային զրույցում; ջնջում ենք Ձեր գրավոր պահանջով՝ ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Օրենք, հոդված 19(1) և հոդված 20(2)։

Պատվերի և վճարման գրառումները

Ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն հաշվետու ժամանակաշրջանից, որին վերաբերում են։ Հաշիվը ջնջելուց հետո մնում են, բայց ԱՆԱՆՈՒՆԱՑՎԱԾ՝ առանց Ձեր անվան, փոստի, հասցեի և հեռախոսի։

ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 33(1)(5)։ Նաև՝ պայմանագրի կետ 4։