Մաքսը ԱՄՆ-ից գնումների համար
Երբ է պետք մաքս վճարել (200 եվրո և 31 կգ շեմ), ինչ ապրանքներ չեն ներմուծվում անձնական կարգով և ինչպես է մաքսը ներառված գնի մեջ։
Թարմացված՝ 12.10.2026
Անմաքս շեմը
Փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսատուրքի ներմուծվում են մինչև 200 եվրո արժեքով և մինչև 31 կիլոգրամ քաշով (ԵՏՀ խորհրդի 2017 թ. թիվ 107 որոշում)։ Շեմը գերազանցելու դեպքում մաքսատուրքը կիրառվում է գերազանցող մասի նկատմամբ։
Մաքսն արդեն գնի մեջ է
Մաքսատուրքն ու պետական տուրքը ներառված են պատվերի պահին ցուցադրվող ընդհանուր գնի մեջ (պայմաններ, կետ 7)։ Եթե մաքսազերծման օրը գումարը տարբերվի, տարբերությունը Ձեզ չի վերաբերում (կետ 6)։
Քանակային սահմաններ և արգելքներ
2026 թ. սեպտեմբերի 1-ից գործում է ՀՀ կառավարության N 715-Ն որոշումը. ամեն ապրանքատեսակի համար կա անձնական օգտագործման քանակ (օրինակ՝ սառնարան՝ մեկ հատ)։ Որոշ ապրանքատեսակներ (օրինակ՝ կահույք) անձնական կարգով չեն ներմուծվում։
Մանրամասն ցանկը և կանոնները՝ պայմանների 26-րդ կետում։ Եթե ապրանքը սահմանափակ է, կայքը նախազգուշացնում է մինչև վճարելը։
Ինչու է պետք անձը հաստատող փաստաթուղթը
Ապրանքը մաքսազերծվում է Ձեր անունով, ուստի պետք են փաստաթղթի տվյալները։ Պատճեն կամ լուսանկար չենք պահանջում։
Գրեք անունը, տվեք հղումը կամ նկարը՝ վերջնական գինը կտեսնեք մինչև վճարելը։
Գտնել ապրանք